Աշունը չորացած տերև չէ…  

14716187_643311319163587_6099379333759538006_n

Առաջին աշնանային ցրտերի հետ
կյանքը կսկսի նորից…Ֆրենսիս
Սքոթ Ֆիցջերալդ

Աշուն է .շատերի համար եկել է երկար սպասված ժամանակը  սոցկայքերում  աշնան մասին  բանաստեղծություններ ու  աշունացող բնությունից  նկարներ տեղադրելու համար: Բնականաբար ,փոխվում է նաև էջի գլխավոր նկարը՝ հաստ ժակետով , թեյով ու գրքով նկար է պետք :Սովորաբար այդ

նկարներում բաժակը լինում է դատարկ ,քանի որ այն պետք է միայն  թեյի տեսք ունենա,խմելու կարիք չկա 🙂  դե իսկ նկարի գիրքը շատերի համար  առաջին պատահած գիրքն է լինում ,իսկ ավելի ճիշտ այն գիրքը ,որը ունենում է առավել գեղեցիկ ու աշունոտ կազմ :Ու մնաց վերջին քայլը ՝ սոցկայքում նշելը ,որ դու լսում ես Ռ.Հախվերդյանի <<Մեր սիրո աշունը >> երգը :Վերջ ,ամեն ինչ արված է :

Իմ աշունն այսպիսին չէ ,բայց ես սիրում եմ և այս  ու այն ամենը ինչ կապված աշնան հետ:Երբեք չեմ հասկացել այն մարդկանց ,ովքեր ասում են,որ աշունը ռոմանտիկների եղանակն է ու հպարտորեն ավելացնում,որ իրենք աշունը չեն սիրում ,ռոմանտիկ չեն…:Մի կողմ դնենք , որ ռոմանտիկ լինելը իրենց պատկերացրած սարսափելի հատկանիշը չէ  ,բայց մյուս կողմից միանշանակ չէ ,որ աշունը սիրող բոլոր մարդիկ խիստ ռոմանտիկներ են :Կարծում եմ այդպես մտածողները պարզապես լսել են այն գիտական նյութի միայն առաջին մասը ,ըստ որի աշնանը մարդիկ դառնում են առավել զգացմունքային ,բայց ոչ միայն աշունը սիրողները ,այլ ԲՈԼՈՐԸ 🙂

Մենք գրքեր ենք կարդում , դասընթացների մասնակցում  ,որոնք մեզ սովորեցնում են ինչ-որ  օրենքներ , մեխանիզմներ  երջանիկ,հաջողակ լինելու համար :Սակայն իրականում  այդ ամենը    մեզ տրվում է ավելի պարզ  տեսքով . պետք է պարզապես վերցնել:Բնության մեջ կատարվող ցանկացած երևույթ   մարդկանց ինչ-որ  բան  ունի սովորեցնելու  :Աշնանը քամին  ծառերից պոկում է չորացած տերևները  ու  քշում ծառից հեռու՜ ,փոխարենը որոշ ժամանակ անց ծառը ունենում նոր տերևներ ՝ կանա՜չ ,կյանքով լի : Այդպես էլ պետք է թույլ տանք աշնան քամին  անցնի նաև մեր զգացմունքների կողքով ՝պոկելով այնտեղ եղած չորացած զգացմունքները ,որոնք  մեզ այլևս պետք չեն  ՝դրանց փոխարեն  մենք ունենալու ենք նորերը ՝ կանաչ ,կյանքով լի : Պետք է թույլ տանք ,որ աշնան քամու հետ գնան այն մարդիկ , ովքեր մեր կողքին են դողացող տերևի նման ու միևնույն է մի օր գնալու են.թող գնան հիմա այս թեթև ,աշնանային քամուց և ոչ թե անսպասելի փոթորկի պահին նկատենք,որ մենակ ենք մնացել,որ նրանք գնացել են  վաղուց …

Աշնանը սիրում ենք փաթաթվել վերմակի մեջ ու թեյել :Բայց ամենահաստ վերմակն էլ մեզ չի տաքանցի ,եթե մեր ներսում չունենք ջերմություն դեպի կյանք , ընտանիք …դեպի մի սեր :Դե իսկ թեյն առանց ընկերների ոչինչ է :

Այս մարդկային տիեզերքում ամենքս մի մոլորակ ենք ,ունենք մեր եղանակները : Բայց մերը չորսը չէ ,շատ է ,շատ-շատ ու  մեկ օրում կարող է փոխվել մի քանի եղանակ :Կարևոր չէ դրսում աշուն է, ամառ ,թե երկուսը միասին 🙂  կարևոր է ինչ եղանակ է մեր հոգում…

Հեղինակ ՝ Էմմա Քոսակյան  :

17390730_718524771642241_2002552148779965363_o

14716187_643311319163587_6099379333759538006_n

( լուսանկարը ՝ Տավուշից : )

Աղբյուրը ՝  http://www.17.am/    :

Թողնել մեկնաբանություն